Դիտորդները «Ֆորմուլա-1»-ի ավտոմայրուղիներում Red Bull-ի գերակշռության նոր վարկածներ են փնտրում: Իրենց տարբերակն են հայտնել իսպանական El Confidencial պարբերականի լրագրողներն ու փորձագետները:
Նրանց վարկածի համաձայն` Red Bull բոլիդի անհավանական արագության պատճառը KERS համակարգն է, որը օգտագործում է արգելակման ժամանակ առաջացող էներգիան: Իսպանացիները ենթադրում են, որ Red Bull-ն օգտագործում է KERS-ը ոչ թե շարժիչի հզորության ավելացման, այլ ճնշման ուժի ավելացման համար:
Թե որքանով է թույլատրելի այդ համակարգի կիրառումն, ամեն դեպքում, պետք է որոշեն ոչ թե իսպանացի լրագրողները, այլ FIA-ն: