Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ վայելում է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի վստահությունը:
Արգենտինացին գոհ է, թե ինչպես են իր գործերը դասավորվում «Ռեալ»-ում:
«Վայելում եմ Անչելոտիի վստահությունը: Նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ ջաանասիրաբար աշխատել եմ և հիմա քաղում եմ այդ աշխատանքի պտուղները: Հիմա ինձ մոտ ամեն ինչ ստացվում է»,- հայտարարել է Դի Մարիան:




































