«Արսենալ»-ի նորեկ Մեսութ Օզիլը շարունակում է հարմարվել Լոնդոնում: Հիշեցնենք` ամռանը լոնդոնյան ակումբի ղեկավարները տրանսֆերային հաջող գործարք կատարեցին` 50 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելով Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը:
Օզիլը դարձավ Վենգերի թիմի առաջատարը և արդեն 3 գոլային փոխանցում է կատարել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում անցկացրած 4 խաղերում:
Կիսապաշտպանը հիանալի է կազմակերպում ինչպես մարզական կյանքը, այնպես էլ առօրյան: Ֆուտբոլիստը նոր «Ֆերարի 458» է ձեռք բերել` «Արսենալ»-ի գույներով: Sulia-ն հայտնում է, որ Օզիլը 400 հազար ֆունտ է վճարել ավտոմեքենան ձեռք բերելու համար:











































