Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն մեկնաբանել է հաղթանակն Ալեքսանդր Պովետկինի նկատմամբ:
«Կարծում եմ՝ արժանի հաղթանակ տարա: Մենամարտեցի հակառակորդի դեմ, որը չէր ցանկանում հանձնվել և հաղթելու մեծ ցանկություն ուներ: Չնայած բաց թողած բազմաթիվ հարվածներին, նա շարունակում էր մենամարտը:
Փոքր-ինչ հիասթափվել եմ, որ չհաղթեցի նոկաուտով, բայց գիտեի, որ վստահ հաղթանակ եմ տանելու»,- BoxingScene-ը մեջբերում է Կլիչկոյի խոսքերը:








































