Մադրիդի «Ատլետիկո»-ն Լա Լիգայի մեկնարկից սկսած տոնած հաղթանակների թվով կրկնել է «Բարսելոնա»-ի ու «Ռեալ»-ի ռեկորդները:
«Սելտա»-ի նկատմամբ 2:1 հաշվով առավելության հասնելուց հետո մադրիդյան ակումբն 8-րդ անընդմեջ հաղթանակը գրանցեց Լա Լիգայում:
Ավելի վաղ նման հաջողություն «Ռեալ»-ը գրանցել էր 1962թ., 1969թ. և 1988թ.: Այն «Վալյադոլիդ»-ի նկատմամբ 8-րդ տուրում 4:1 հաշվով հաղթանակից հետո կրկնել է նաև «Բարսելոնա»-ն:
Հավելենք, որ կատալոնական ակումբն «Ատլետիկո»-ի հետ 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Ռեալ»-ին գերազանցելով 5 միավորով:




































