Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սելտա»-ին:
«Ատլետիկո»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, ով 26-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Դիեգո Սիմեոնեի սաները տարան 8-րդ անընդմեջ հաղթանակը` իրենց ակտիվում գրանցելով 24 միավոր:




































