Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստան են ժամանել արտերկրյա ակումբներում խաղացող մեր ֆուբոլիստները։
Մարկոս Պիզելլին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արաս Օզբիլիզի և Նորայր Ասլանյանի հետ և գրառում կատարել։ «Բարով տեսանք: Երկարատև դադարից հետո հին ու բարի ընկերների հանդիպումը Երևանում»։








































