ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ուեյն Ռունիին կոչ է անում Փարիզ տեղափոխվել, եթե վերջինս, այնուամենայնիվ, որոշի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը Ռունիի տրանսֆերի ձեռքբերման առաջարկ կանի առաջիկա ջմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Իբրահիմովիչն ուրախ կլինի, եթե Ռունին միանա իր թիմին:
«Կարծում եմ` Ռունին ամռանը պարզ ակնարկեց, որ ցանկանում է նոր մարտահրավերներ ունենալ իր կարիերայում: Պետք չէ մոռանալ, որ ընթացիկ մրցաշրջանն այնքնա էլ լավ չի ընթանում «կարմիր սատանաներ»-ի համար: Եթե Ռունին ցանկանա հեռանալ իր ներկայիս ակումբից, կոչ կանեի նրան Փարիզ տեղափոխվել: Մեր ակումբը միայն առաջ է շարժվում»,- The Sun-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:






































