Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը հայտնել է, որ իր ակումբակիցները լուրջ են տրամադրված ընթացիկ մրցաշրջանում:
Պեպ Գվարդիոլայի սաները մտադիր են կրկնել նախորդ մրցաշրջանի հաջողությունները:
«Իհարկե, նախորդ մրցաշրջանից հետո բարդ կլինի, բայց մենք մտադիր ենք ավելի լավ խաղալ: Մեր մարզիչը վստահում է մեզ: Գվարդիոլան հիանալի մարտավարություն է դավանում: Մեր թիմի ֆուտբոլիստները սիրում են լավ ֆուտբոլ ցուցադրել»,- ասել է Բոատենգը:






































