«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Նեմանյա Վիդիչին: Հիշեցնենք` ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Talksport-ի տեղեկությունների համաձայն` «կարմիր սատանաներ»-ն առաջիկա օրերին նոր պայմանագիր կառաջարկեն 31-ամյա ֆուտբոլիստին` ով աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է համարվում:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է շտապի, քանի որ Վիդիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլան»-ը:







































