Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Գալաթասարայ»-ի դեմ ՉԼ հանդիպման նախախաղային մամլո ասուլիսում նշել է հետևյալը.
«Ցանկանում եմ, որ երկրպագուները դառնան մեր 12-րդ խաղացողը: Մեզ անհրաժեշտ է նրանց աջակցությունը: Ձգտելու ենք հարձակվողական ֆուտբոլի և փորձելու ենք հաջողության հասնել նաև հեռահար հարվածներով:
Չեմ որոշել, թե Պոգբա-Մարկիզիո զույգից ով է խաղադաշտ դուրս գալու մեկնարկային կազմում: Վուչինչը թեթև վնասվածք ուներ, բայց վերականգնվել է և լավ մարզավիճակում է»,- հայտարարել է Կոնտեն:






































