Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկո»-ի դեմ խաղում կրած պարտությունից հետո մադրիդյան լրատվամիջոցները բազմաթիվ քննադատություններ են հասցեագրել «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:
Calcio Mercato-ի տեղեկությունների համաձայն` երեկ Անչելոտին ընթրել է «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ: Լրատվամիջոցը ենթադրում է, որ տեղի ունեցած լուրջ զրույցը պետք է դրական հետևանքների հանգեցնի` բարելավելով թիմի գրանցած արդյունքները:
Սակայն «Ռեալ»-ում վստահեցնում են, որ շփումն ընկերական բնույթ է կրել և թիմի գործերի ընթացքի մասին որևէ զրույց չի կայացել:






































