Շոտլանդական «Սելթիկ»-ի գլխավոր մարզիչ Նիլ Լենոնը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի` «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա խաղում իրենք շանսեր ունեն:
«Մեսսիի բացակայությունը, իհարկե, շատ լավ նորություն է մեզ համար, քանի որ կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Սակայն նաև տխրելու է առիթ կա, քանի որ միշտ ցանկանում ենք Գլազգոյում տեսնել աշխարհի լավագույն խաղացողներին:
«Բարսելոնա»-ն ֆանտաստիկ ակումբ է ու մրցաշարում հաղթելու գլխավոր ֆավորիտներից է»,- ասել է Նիլ Լենոնը:










































