Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` «Ռեալ»-ի կազմի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով: Խոսքը, մասնավորապես, հարձակման գծի ֆուտբոլիստների մասին է: Երկրպագուները պետք է ընտրություն կատարեն` Կարիմ Բենզեմա, թե՞ Ալվարո Մորատա:
Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների ճնշող մեծամասնությունը գերադասում է «արքայական ակումբ»-ի մեկնարկային կազմում տեսնել Մորատային: Նրա օգտին քվեարկել է հարցվողների 86%-ը:
Հիշեցնենք` ավելի վաղ նշվել է, որ իսպանական գրանդի ղեկավարները հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով:









































