«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ ակումբը ցանկանում է երկարաձգել կիսապաշտպան Անդրես Ինյեստայի պայմանագրի ժամկետը:
«Ամեն թիմում կան խաղացողներ, որ մարմնավորում են ակումբը: «Բարսելոնա»-ի դեպքում դա Ինյեստան է:
Նա ակումբի խորհրդանիշներից մեկն է, այդ իսկ պատճառով նոր պայմանագրի կնքումը տրամաբանական կլինի»,- ասել է Մարտինոն:





































