«Միլան»-ը ցանկանում է հոգեբան վարձել, ով կհետևի թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի հոգեբանական վիճակին:
Հոգեբանի պարտականությունների մեջ կմտնի նաև երիտասարդ խաղացողների հետ աշխատելը, ովքեր բարձր մակարդակով խաղալիս հաճախակի սթրեսներ են ունենում:
Այդ երիտասարդների թվում, հավանաբար, կհայտնվի նաև Ստեֆան Էլ-Շարավին, հայտնում է Football Italia-ն:
Նման քայլի ակումբը գնում է այն բանից հետո, երբ Մարիո Բալոտելին մրցավարի հետ վիճելու համար որակազրկվեց 3 խաղով:




































