Ինչպես արդեն տեղեկացրել ենք, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի հոկտեմբերի 26-ին:
Մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում։ Մրցակցի անունը դեռևս հայտնի չէ:
Աբրահամը Facebook-ի իր էջում տեղադրել է լուսանկար՝ հետևյալ գրությամբ. «Մարզում՝ հոկտեմբերի 26-ին Օլդենբուրգի մենամարտից առաջ: Ձեր՝ Արթուր»:





































