«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնել է իր կարծիքը` Ուեյն Ռունիի հետ համագործակցության վերաբերյալ:
«Մեզ դուր է գալիս խաղալ միասին: Կարծում եմ` մենք Ռունիի հետ նման ենք, քանի որ երկուսս էլ ունիվերսալ ենք: Թե´ ես, թե´ Ուեյնը կարող ենք խաղալ փոխանցումներով, և դա ինձ շատ դուր է գալիս:
Ռունին օժտված է անհրաժեշտ բոլոր հատկություններով: Դեռևս հաջողությամբ համագործակում ենք խաղադաշտում, հասկանում միմյանց, փորձում առաջընթաց գրանցել: Ժամանակի ընթացքում մենք միայն ավելի կհզորանանք»,- Daily Mail-ը մեջբերում է Վան Պերսիի խոսքերը:







































