Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ Իկեր Կասիլյասն ու Ֆաբիո Կոենտրաոն բաց կթողնեն «Խետաֆե»-ի դեմ խաղը:
«Ինչպես գիտեք, Կասիլյասը վնասվածք է ստացել «Գալաթասարայ»-ի դեմ խաղում: Նա չի կարող մասնակցել «Խետաֆե»-ի դեմ խաղում:
Իկերը երկար ժամանակ բաց չի թողնի: Նույն իրավիճակն է նաև Կոենտրաոյի դեպքում: Նրանք կարող են խաղադաշտ դուրս գալ «Էլչե»-ի դեմ խաղում»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:






































