Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է, որ ակումբը նոր պայմանագիր է ստորագրել Քրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հիշեցնենք, որ ըստ նոր համաձայնագրի` Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ:
«Թիմում նման ֆուտբոլիստի առկայությունը մեծ ձեռքբերում է: Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստներ ծնվում են 100 տարին 1 անգամ: Մեզ համար շատ կարևոր էր նրա հետ նոր պայամանագիր կնքելու փաստը:
Կփորձենք այնպես անել, որ նա մարզական կարերան ավարտի մեր ակումբում: Բացի այդ, մեր ակումբի կազմը համալրել են Բեյլը, Իսկոն ու Իլյարամենդին, որոնք լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներն են Իսպանիայում ու արտասահմանում»,- հայտարարել է Պերեսը:









































