Մյունխենի «Բավարիա»-ի նորեկ Մարիո Գյոտցեն վերականգնվել է վնասվածքից: Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը շուտով կվերսկսի մարզումները:
Երիտասարդ կիսապաշտպանը, որի տրանսֆերի դիմաց թիմը վճարել է 36 մլն եվրո, վնասվածք էր ստացել Եվրոպայի Սուպերագավաթի խաղարկությունում:
Շարունակում է ապաքինվել Խավի Մարտինեսը, ով վիրահատության էր ենթարկվել:








































