«Լիվերպուլ»-ի բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել թիմին առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում:
«Սուոնսի»-ի դեմ արտագնա խաղում Կոուտինյոն վնասվածք ստացավ ու ստիպված եղավ լքել խաղադաշտը` իր տեղը զիջելով Յագո Ասպասին:
Երկրպագուները նկատել են, թե ինչպես է 21-ամյա խաղացողը վիրակապած ձեռքով հեռանում մարզադաշտից, իսկ ակումբի բժիշկներն այսօր վերջնական եզրակացություն են հայտնել. ուսային հատվածի ապաքինման համար հարկավոր կլինի բավականին երկար ժամանակ:
Սպասվում է, որ Կոուտինյոն շարք կվերադառնա հոկտեմբերի վերջ:





































