Իսպանական «Մալագա» ակումբի արաբ սեփականատերերը պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի համար 100 միլիոն եվրո տրամադրել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինիին։
Այսպիսի սեփականատերեր ու գլխավոր մարզիչ ունեցող «Մալագա»-ն պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում պայքար մղել եվրագավաթներին մասնակցելու համար։ Այդ նպատակով ակումբը պատրաստվում է գնել մի շարք ֆուտբոլային աստղերի, որոնց թվում շոշափվում են Խավիեր Պաստորեի, Խոակինի և իսպանացի հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստ Նաչո Մոնրեալի անունները։
Հիշեցնենք, որ չիլիացի մարզիչ Պելլեգրինին սրանից առաջ որպես գլխավոր մարզիչ է աշխատել «Վիլյառեալ» և Մադրիդի «Ռեալ» ակումբներում: Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Մանուել Պելլեգրինին մերժել է Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորելու Ռոման Աբրամովիչի առաջարկը:






































