Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն նոր՝ 5 տարի ժամկետով նախատեսված պայմանագիր է կնքել «Արքայական ակումբ»-ի հետ:
Այսօր՝ Երևանի ժամանակով 15:45-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կկայանա պաշտոնական արարողությունը, որի ժամանակ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերսը կհայտարարի պորտուգալացու հետ կնքած նոր համաձայնագրի մասին:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 17 մլն եվրո:










































