Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի հեռանա զբաղեցրած պաշտոնից:
«Բացառվում է, որ Կոնտեն հեռանա «Յուվենթուս»-ից: Կարևորն այն է, որ նա սիրում է ակումբն ու ի սրտե կատարում աշխատանքը:
Կոնտեն իր գործի նվիրյալն է: Նա աճում է թիմի հետ, իսկ այդ փաստը մեծ արժեք ունի»,- Sky Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը:




































