Thursday, 23 05 2024
Սուրբ կովեր չկան. ոչ միայն Իսրայելին են ապտակում, այլև բոլոր քաղաքական առաջնորդներին
Եթե իշխանությունը խելքը գլուխը չհավաքի, նոր կատակլիզմներ կլինեն
21:50
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Խանդանյանը և Հովլանդը քննարկել են հայ-նորվեգական համագործակցության և տարածաշրջանի գործընթացների հարցեր
ՌԴ-ում ձերբակալվել է ՊՆ վարչության պետպատվերի վարչության ղեկավարը
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր
21:10
Հունգարիայի վարչապետի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն իր վերջնարդյունքը կունենա Մոսկվա-Կիև-Վաշինգտոն բանակցություններով
Դավութողլուի եւ Հայաստանում ԵՄ դեսպանի «սինքրոնը»
20:50
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց
ՀՀ պաշտպանության նախարարը և Բելգիայի դեսպանը քննարկել են երկրների ՊՆ- ների միջև համագործակցության հեռանկարները
Նիկոլ Փաշինյանը և Կլոդ Վիզլերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցեր
Գիտությունը և հավատքը իրար չեն հակասում, մեկը պատասխանում է «ինչու», մյուսը` «ինչպես» հարցին
Դատախազությունը ՍԴ դատավորից պահանջում է 3 տուն և շուրջ 142 մլն դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու
Պաղեստինի ճանաչումը Հայաստանի համար այլևս հրամայական է
Մայիսի 26-ին՝ Հանրապետության հրապարակում ձեր բոլորիդ աչքերի լույսը կտեսնենք
19:50
ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Ուկրաինային տրամադրվելիք օգնության նոր փաթեթի մասին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը քննարկել են ՀՀ- Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
19:30
Մաշհադում Իրանի նախագահ Ռայիսիի հուղարկավորությանը մասնակցում են օտարերկրյա պատվիրակություններ
Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պետք է կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները
19:10
Մեծ Բրիտանիայում հայտնել են Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկելու մասին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի գլխավոր դատախազը հրաժարական է տվել
18:50
Ռուսաստանը նախատեսվածից շուտ է մեկնարկել Խարկովի գրոհը
18:40
Վրաստան-Հարավային Կորեա ուղիղ թռիչքներ են բացվել
18:30
Իսպանիան կվերապատրաստի ևս 400 ուկրաինացի զինվորի
18:24
Բարի գալուստ CaseKey 2024․ Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին
18:20
Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով
18:10
Վալերի Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները և այդ միջոցներն ուղղել Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը
Պարզ է, թե որոնք են Ադրբեջանին օգնած ՀԱՊԿ երկու երկրները

Չեխիայի որոշումը Թուրքիայի համար կունենա զսպիչ և ինչ-որ տեղ սթափեցնող նշանակություն

Չեխիայի խորհրդարանի կողմից 104 ձայնով ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պրահայում լույս տեսնող հայալեզու «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հետ:

Պարոն Ասատրյան, ինչո՞վ է պայմանավորված հիմա Չեխիայի խորհրդարանի կողմից այս բանաձևի ընդունումը։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հնարավո՞ր է՝ պայմանավորված է Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի հետ:

-Պետք է նշել, որ Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը մեկ օրում չեղավ, դա երկարատև պրոցես էր: Վերջին մի քանի տարիներին բավականին ակտիվ աշխատանքներ են տարվել կոնկրետ խորհրդարանի հետ: Ընդհանրապես, Չեխիայում այդ աշխատանքները սկսվել են 10-15 տարի առաջ: 2005-2006թթ. բավականին գիտաժողովներ և քարոզչական աշխատանքներ են իրականացվել: Եվ հատկապես, երբ 2011-ին բացվեց Հայաստանի դեսպանությունը, նաև Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը միացավ այդ աշխատանքներին և ստեղծվեց «Ապրիլ 24» կոմիտեն, որի մեջ ընդգրկված են և՛ մեր դեսպանը, և՛ մեր հոգևոր հովիվը՝ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, և՛ համայնքի կարևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ «Արմենիա քլաբ»-ի, հայկական դպրոցի, «Օրեր» ամսագրի, «Ուրարտու» միության, երիտասարդական և տարբեր այլ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ: «Ապրիլ 24» կոմիտեն դեսպանի և հոգևոր հովվի համանախագահությամբ ակտիվ աշխատանք է կատարել, իսկ խորհրդարանի հետ քաղաքական կապը պահել է մեր դեսպանը: Բացի այդ, մենք տարիներ շարունակ դիմումներ ենք ուղարկել խորհրդարանի թե՛ պատգամավորներին, և թե՛ ղեկավարությանը, չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի գիրքն ենք վերահրատարակել և բաժանել բոլոր պատգամավորներին ու ազդեցիկ հասարակական-քաղաքական գործիչներին։ 2015 թվականին հայ համայնքը հզոր ցույց կազմակերպեց և մի շարք միջոցառումներ, որոնք, իհարկե, անչափ կարևոր էին հասարակական կարծիքի ձևավորման համար։ Այնպես որ, չեխ հասարակությունը աստիճանաբար նախապատրաստվել է այս ամենին:

Պետք է փաստել, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ի սկզբանե ուներ իր հատուկ վերաբերմունքը ցեղասպանության վերաբերյալ: Երբ ՀՀ նախագահը 2014-ին առաջին անգամ այցելեց Չեխիա, Չեխիայի նախագահն իր մամուլի ասուլիսի ժամանակ «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց, և երբ նախորդ տարի Չեխիայի նախագահը այցելեց Հայաստան, նա նաև Հայաստանում ասաց, որ ժամանակն է, որ Չեխիայի խորհրդարանն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մինչ այդ, արդեն Ավստրիան ու Գերմանիան էլ էին ընդունել, նաև Հռոմի պապի ելույթը բավականին լավ լուսաբանվեց չեխական մամուլում: Եվ հասարակությունն ու քաղաքաական գործիչները կարծես ավելի հակվեցին Հայոց ցեղասպանության ընդունմանը: Այդ ժամանակ սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ Չեխիայի քաղաքական ուժերի մեծամասնությունը կողմ է ցեղասպանությունը ճանաչելուն և դա ժամանակի խնդիր էր միայն: Երկու օր առաջ, նախքան խորհրդարանի կողմից ընդունելը, պատմության մեջ առաջին անգամ Չեխիայի նախագահը նամակով դիմեց մեր հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանին և իր ցավակցությունը հղեց չեխահայ համայնքին և ամբողջ հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Երեկ խորհրդարանում բերվեց սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, չեխ-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի նախագիծը, որը միաձայն՝ 104 ձայնով ընդունվեց: Բայց պետք է ասեմ, որ խորհրդարանական ուժերի, ինչպես նաև հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հետ բավական աշխատանք է տարվել: Ցեղասպանության ճանաչման այս ընդհանուր մթնոլորտը քայլ առ քայլ է դրվել, և ուրախ ենք, որ հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Ռոբին Բյոհնիշի մեծ աջակցությամբ այն դարձավ իրականություն: Պետք է նշեմ, որ արդեն 2015թ. ապրիլի 14-ին խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ցեղասպանության ճանաչման մի բանաձև ընդունել էր, նախկին արտգործնախարար Կարել Շվարցնբերգի ղեկավարությամբ, բայց այդ ժամանակ չստացվեց խորհրդարան մտցնել այդ հարցը, որովհետև թրքամետ որոշ գործիչների կողմից ճնշումը ուժեղ էր, բայց և՛ Չեխիայի նախագահի ազդեցությունը, և՛ տարբեր պատգամավորական խմբերի հետ քաղաքական աշխատանքը, և՛ հայ համայնքի կատարած քարոզչական լայնածավալ աշխատանքը տվեց իր վերջնական արդյունքը:

Իհարկե, ինչպես եւ սպասվում էր, Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն հայտարարություն է տարածել եւ քննադատել է թե Չեխիայի խորհրդարանի բանաձեւը, եւ թե նախագահ Զեմանի ուղարկած ցավակցական նամակը, սակայն Չեխիայի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ պարոն Զեմանն իր դիրքորոշումը չի փոխում։

-Որքանո՞վ էր, ըստ Ձեզ, սա պայմանավորված օրերս Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով: Հնարավո՞ր է՝ սա ինչ-որ տեղ պայմանավորված է ԵՄ-ի՝ Թուրքիայի նկատմամբ հիասթափությունից:

-Դա, իհարկե, կարող է ազդեցություն ունենալ որոշ պատգամավորների կարծիքների կամ դիրքորոշման վրա, բայց այն, որ Հայոց ցեղասպանության ճանաչման այս բանաձևը ուշ թե շուտ պետք է ընդունվեր, ակնհայտ էր բոլորին: Պատգամավորների գրեթե մեծամասնությունը կողմ էր այդ բանաձևն ընդունելուն, դրականորեն էր տրամադրված: Իհարկե, Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց անդրադարձն են ունենում ընդհանուր քաղաքականության վրա: Չեխ պատգամավորներն իրենց անկախությամբ միշտ աչքի են ընկել, մանավանդ, որ նրանք քաղաքական տարբեր հոսանքների, ուղղությունների են պատկանում և իրենց մեկնաբանություններում իրենք ասում են, որ ինքնիշխան պետություն են, և Թուրքիան չպետք է ասի, թե իրենք այդ հարցի շուրջ ինչ որոշում կայացնեն:

ԵՄ այսքան երկրներ ճանաչում են Ցեղասպանությունը: Ի՞նչ է դա տալիս մեզ, ի՞նչ է տալիս Չեխիայի հայ համայնքին խորհրդարանի ընդունած այս բանաձևը:

-Նախևառաջ դա կարևոր է այն առումով, որ մենք կարողանում ենք հակազդել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, որովհետև, եթե նման որոշումներ չեն լինում, Թուրքիան սկսում է իր ժխտողական քաղաքականությամբ ամբողջ աշխարհին համոզել, որ ցեղասպանություն չի եղել, այլ միայն Առաջին համաշխարահային պատերազմի հետևանքներն են: Ինչպես դա երևաց նաև Էրդողանի վերջին ուղերձից՝ ուղղված թրքահայությանը, ուր նա կատարվածը համարում էր Առաջին համաշխարհային պատերազմի հետևանք, և ցավակցում էր հայերին: Չեխիայի ընդունած որոշման մեջ կա նաև այն ուղերձը, որ իրենք դեմ են մարդկության դեմ գործած բոլոր ոճիրներին, նաև Հոլոքոստին, որ իրականացրել են նացիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և Հայոց ցեղասպանությանը, և Օսմանյան կայսրությունում այլ քրիստոնյա և կրոնական փոքրամասնությունների դեմ կատարված ոճրագործություններին: Նման որոշումներն, իհարկե, Թուրքիայի համար ունեն բավականին զսպիչ և ինչ-որ տեղ սթափեցնող նշանակություն, եթե, իհարկե, Թուրքիան ներկա ղեկավարությամբ ընդունակ կլինի առհասարակ սթափվելու:

-Հայաստանը վերջին տարիներին արտաքին քաղաքականության վեկտորում փոփոխություն է կատարել, ինչ-որ առումով նահանջ կա ԵՄ-ի հետ հարաբերություններում: Եթե մենք մեր զարգացման վեկտորը մեկ օրում չփոխեինք, ուրիշ իրավիճա՞կ կունենայինք Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

-Ինձ թվում է՝ Հայաստանն արդեն վերադարձել է Եվրամիության իր նախկին հարաբերությունների մակարդակին: Բավականին ակտիվ բանակցություններ են ընթանում և արդեն գրեթե պատրաստ է, նախաստորագրվել է համաձայնագրի նախնական տարբերակը, գուցե այս տարվա ընթացքում ստորագրվի այդ համաձյանագիրը: Այնպես որ, ԵՄ-ի երկրների մեծ մասը, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանը մի քանի տարի առաջ չստորագրեց, ըմբռնումով մոտեցան նման դիրքորոշմանը՝ հասկանալով, որ դա Ռուսաստանի կողմից ճնշման և նաև անվտանգության խնդիրների հետ կապ ունեցող որոշում էր։ Դրա համար նրանք մի քանի տարի հետո վերականգնեցին այս հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ Հայաստանի հետ կարելի է ձևակերպել համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կարող է տարբերվել մյուսներից: Ինձ թվում է՝ այս առումով Հայաստանը բավականին ինտենսիվ կապերի մեջ է ԵՄ կառույցների հետ՝ թե՛ Բրյուսելի, թե՛ առանձին պետությունների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում