Կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ազգային թիմում հանդես գալուց հրաժարվելու հավանական պատճառներից մեկը թիմի գլխավոր մարզիչ Ֆոլկեր Ֆինկեի հետ կոնֆլիկտն է: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Էտո’Օն մասնակցել է աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Լիբիայի ընտրանու դեմ հանդիպմանը, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 60-րդ րոպեին:
Կամերունի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով, խմբում զբաղեցրել առաջին տեղը և նվաճել է անցումային հանդիպումների իրավունք: Սակայն Էտո’Օն, ով ազգային հավաքականում հանդես է եկել 15 տարեկանից, հրաժարվել է մասնակցել այդ հանդիպումներին:









































