Չեխիայի հավաքականի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:
«Ամենակարևորն այն է, որ հաղթանակ տարանք: Երբ հաշիվը հավասար էր, կարողացանք կամային հատկանիշներ դրսևորել: Յուրաքանչյուր հաղթանակ էլ դժվար է տրվում, իսկ հիմա արդեն պետք է հանգստանանք ու մտածենք մյուս խաղի մասին:
Այս հաղթանակը կլռեցնի բոլոր քննադատներին: Կարևորն այն էր, որ հաղթեցինք: Ճիշտ է, կորուստներ ունեցանք, սակայն մարզիչը կորոշի, թե ովքեր կխաղան հաջորդ խաղում»,- նշել է Հենրիխը:










































