Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի նորեկ Նեյմարի վերաբերյալ և հայտարարել, որ 2014 թվականի Մունդիալի հաղթող կլինի Արգենտինայի հավաքականը:
«Նեյմարը հիացնում է ինձ: Նա հիացմունքի արժանի ֆուտբոլիստ է: Նեյմարը գիտի, որ մկանները հզորացնելու կարիք չկա: Նա պարզապես պետք է ֆուտբոլ խաղա»,- ասել է Մարադոնան:
Մարադոնան նաև հայտնել է, որ 2014 թվականի Մունդիալի ֆավորիտը ոչ թե Բրազիլիայի հավաքականն է, այլ Արգենտինայի ընտրանին:
«Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը Բրազիլիայի ընտրանին ապացուցեց, որ գրեթե անպարտելի է: Բայց ես խաղադրույք կկատարեմ Արգենտինայի հավաքականի օգտին, քանի որ Մեսսին հիանալի մարզավիճակում է»,- հավելել է արգենտինացին:





































