Հայտնի է իսպանական «Օսասունա»-ի նոր գլխավոր մարզչի անունը: Խոսե Լուիս Մենդիլիբարին կփոխարինի Խավի Գրասիան:
Վաղը տեղի կունենա մարզչի պաշտոնական շնորհանդեսը: Կողմերը արդեն իսկ եկել են լիակատար համաձայնության: «Ալմերիա»-ի նախկին գլխավոր մարզիչը վաղն առաջին մարզումը կանցկացնի «Օսասունա»-ի հետ:
Գրասիան, ով ծնունդով Նավարայից է, նախորդ մրցաշրջանում կարողացավ «Ալմերիա»-ին դուրս բերել Լա Լիգա: Հիշեցնենք, որ Մենդիլիբարին հեռացրել էին պաշտոնից թիմի` առաջնությունում ունեցած վատ մեկնարկի պատճառով:










































