Friday, 10 05 2024
Իսրայելի ռազմական կառավարությունը հավանություն է տվել Ռաֆահում գործողության ընդլայնմանը
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել դրանց պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցներ տրամադրելու մասին քննարկումները շարունակվում են․ ԵՄ դեսպան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ավարտվել է
Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին
Եւ Մոսկվան ասաց՝ «մի ուրացիր»
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում նվազել է բեռնափոխադրումների ծավալը
18:50
Բորելը հայտարարել է մայիսի 21-ին Պաղեստինը ճանաչելու Իսպանիայի և Իռլանդիայի պլանների մասին
Հասան Երևան, օրակարգը փոխվեց․ սկսեցին երևալ Քոչարյանի, Սարգսյանի ականջները
18:39
Բրազիլիայում հեղեղումների պատճառով կա 107 զոհ, ավելի քան 300 000 մարդ տեղահանվել է
Սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Արարատ Միրզոյան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ․ «Տավուշը հանուն հայրենիքի». հանրահավաք Հանրապետության հրապարակում
18:25
Չինաստանն ու Հունգարիան պայմանավորվել են «ռազմավարական գործընկերության» շուրջ
Ինֆեկցիան ոչնչացնելու է շարժումը. Սրբազանը պետք է տարանջատեր իրեն կողքիններից
Իսրայելի բանակը լայնածավալ գործողություններ է անցկացնում Ռաֆահում
18:05
Վարշավայում սկսվել է ֆերմերների բողոքի բազմահազարանոց ակցիա
Անահիտ Ավանեսյանը կմեկնի Աբու Դաբի
Անվստահության հեռանկարը խորհրդարանում
17:58
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանը, ի նշան բողոքի, հրաժարական է տվել
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ կառավարության ղեկավար
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
170 բջջային հեռախոս, 20 wi-fi սարք. ՔԿՀ ստուգումների արդյունքները
17:53
Շոտլանդիայի նորընտիր ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում անկախանալու հնարավորության մասին
«Օրենքով գող» է կալանավորվել. ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Ռաֆահն արդեն լքել է 110.000 պաղեստինցի
17:45
Բրիտանական ռազմածովային ուժերը հաղորդել են Եմենի ափերի մոտ նավի վրա հարձակման մասին
17:30
«Ավրորա» մրցանակին է արժանացել կոնգոյացի բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն
Կապան-Նորաշենիկ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը
ՀԱՄԱՍ-ը 12 շաբաթյա զինադադար է պահանջել

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին. Անդրիաս Ղուկասյանի ուղերձը

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար:Այս մասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու Անդիաս Ղուկասյանը:

Ուղերձում մասնավորապես, ասվում է.

«Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը և բացահայտված փաստերը վկայում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցութունը կրկին փորձում է բռնությամբ, սպառնալիքով, ընտրակաշառքով, խաբեությամբ ու կեղծիքներով բռնազավթել իշխանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իրավապահ մարմինները ցուցադրեցին իրենց անզորությունը՝ կասեցնել ՀՀԿ-ի ղեկավարների և թեկնածուների կողմից կատարվող օրենքի ակնհայտ խախտումներն ու քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ ուղղված հանցավոր գործողությունները։ Այս ամենը նշանակում է, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալված են, և պետությունը չի կարող ապահովել ազատ և արդար ընտրություններ։

Քվեարկության օրը ընտրատեղամասերում տեղադրված են լինելու կրկնակի քվեարկությունը բացառող սարքեր և տեսախցիկներ, սակայն դրանց գործելու միակ երաշխիքը հանդիսանալու է քաղաքացիական դիտորդների, ընդդիմության վստահված անձանց և հանձնաժողովների անդամների կամքը` պայքարել հանուն արդարության։

Ըստ սահմանադրության` նման պայմաններում իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու գործը քաղաքացիների անմիջական պարտականությունն է։ Հայ ժողովրդի առջև այսօր դրված է խնդիր՝ պաշտպանել իշխանությունը բռնազավթումից, պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանին և թույլ չտալ նրան պետության ղեկավարումը փոխանցել Ռոբերտ Քոչարյանին կամ քրեական օլիգարխիայի այլ ներկայացուցչի։

Ապրիլյան պատերազմից հետո հանրության մոտ առաջացած դժգոհությունը և «Սասնա ծռերի» հուլիսյան ապստամբությունը ստիպեցին քրեական օլիգարխիային փոխել կառավարությունն ու մի շարք նախարարների պաշտոններում նշանակել բիզնես ոլորտի բարձրաստիճան տնօրեն-ղեկավարների։ Ակնհայտ է, որ կառավարության այդ անդամները ստանում են ստվերային վարձատրութուն և ղեկավարվում են հանրության համար առայժմ անտեսանելի գործատուի կողմից։

Նման ձևով կազմված կառավարության հայտարարությունը, որ իրենց մոտ առկա է 3 մլրդ դոլար ներդրումներ կատարելու կարողություն, ըստ էության նշանակում է, որ քրեական օլիգարխիան պատրաստակամ է Հայաստան վերադարձնել նախկինում երկրից անօրիանական դուրս բերած հարստության մի մասը։

Կարևոր է նկատել, որ 2017թ․ բյուջեի մասին օրենքը ընդունվել է առանց ներդրումների ավելացման, և տնտեսական աճի կանխատեսումներին հակասող նոր ներդրումների մասին հայտարարութունը կառավարույթյունը կատարել է նախընտրական քարոզարշավից անմիջապես առաջ, երբ սոցիոլոգիական հարցումները բացահայտեցին ՀՀԿ-ի ցածր վարկանիշը։ Անցյալ տարվա հուլիսին քաղաքացիների դեմ բռնությունը, ձերբակալությունները և բանտարկությունները կոտրեցին մեր ժողովրդի կամքը՝ դիմադրել իշխանության բռնազավթումներին, իսկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկատմամբ վարչախմբի կողմից իրականացված հաշվեհարդարը կրկնապատկեց համազգային ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ։

Մեզ ծանր մարտ է սպասում ապրիլի 2-ին` յուրաքանչյուրս պարտավոր ենք անել այն ամենը, ինչ ունակ ենք անել ժողովրդի հաղթանակի համար։ Այսօր, առավել քան երբևէ, անբեկանելի է այն համոզմունքը, որ հայ ժողովուրդն իր ուժերով երկրում կհաստատի արդարություն և բարեկեցիկ կյանք։

Կոչ եմ անում ապրիլի 2-ին համախմբվել ՕՐՕ դաշինքի շուրջը՝ ժողովրդի իշխանությունը բռնազավթումից պաշտպանելու համար։ Դա նաև մեր սահմանադրական պարտքն է մեր զավակների առջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում