«Նապոլի»-ի նորեկ Գոնսալո Իգուաինը հիվանդանոց է տեղափոխվել: Կապրի կղզու ափին հանգստանալու ժամանակ ֆուտբոլիստը վայր է ընկել` հարվածելով գլուխը:
Հիշեցնենք` «Նապոլի»-ն պաշտոնապես հայտարարել է Իգուաինի տրանսֆերի ձեռքբերման մասին հուլիսի 27-ին: Transfermarkt մասնագիտացված կայքը 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատել:
Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Իգուաինը 28 հանդիպում է անցկացրել, 16 գոլ խփել, 5 գոլային փոխանցում կատարել, 4 անգամ դեղին քարտ ստացել:





































