Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-ից 30-ը կանցկացվի Հայաստանում: Մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի ընտրանիները: ՀՖՖ պաշտոնական կայքի տեղելացմամբ՝ հաստատվել է մրցաշարի խաղացանկը.
1-ին տուր
Անգլիա – Հայաստան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 24-ին, ժամը 15:00-ին:
Իռլանդիա – Ջիբրալթար, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 24-ին, ժամը17:00-ին:
2-րդ տուր
Ջիբրալթար – Անգլիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 26-ին, ժամը15:00-ին:
Իռլանդիա – Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 26-ին, ժամը17:00-ին:
3-րդ տուր
Անգլիա – Իռլանդիա, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 29-ին, 15:00-ին:
Հայաստան – Ջիբրալթար, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 29-ին, 15:00-ին:
Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ, դուրս կգան խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը:










































