«Չելսի»-ի սեփականտեր Ռոման Աբրամովիչը կարող է խախտել «Տոտենհեմ»-ի ծրագրերը` կապված «Անժի»-ի կիսապաշըպան Վիլիանի տրանսֆերի ձեռքբերման հետ: Այդ մասին հայտնում է Daily Mirror-ը:
Ռուս միլիարդատերը զանգահարել է իր ընկերոջը` Սուլեյման Կերիմովին և 32 մլն ֆունտ առաջարկել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «Տոտենհեմ»-ում և պետք է պայմանագիր ստորագրեր ակումբի հետ:




































