Սերիալ կնակարահանեն ըստ Ջոն Ռեմբոյի մասին մարտաֆիլմի հիմքի, հաղորդում է The Hollywood Reporter-ը: Բազմասերիանոց ֆիլմի արտադրությամբ կզբաղվի Entertainment One ընկերությունը Nu Image Films-ի հետ համատեղ: Nu Image ընկերության սեփականատերն արդեն աշխատել է Ռեմբոյի ֆիլմի վրա:
Սիլվեսթեր Ստալոնեն Ռեմբոյի դերը կատարել է ներկայումս գոյություն ունեցող բոլոր չորս ֆիլմերում, իսկ հիմա բանակցություններ է վարում սերիալի պրոդյուսերների հետ:
Դերասանը պատրաստվում է մասնակցել նախագծի ստեղծագործական աշխատանքներին և, հնարավոր է, հերթական անգամ կարող է խաղալ Ռեմբոյի դերը:
Դեռ հայտնի չէ, թե որ հեռուստաալիքով և երբ է ցուցադրվելու սերիալը:










































