Բոսնիացի խաղացող Միրալեմ Պյանիչը չի լքի «Ռոմա»-ն, ինչի մասին հայտնել է հենց խաղացողի գործակալը: «Ջիալոռոսիները» արդեն իսկ ՊՍԺ-ին են վաճառել առաջատար պաշտպան Մարքինյոսի տրանսֆերը, իսկ Պաբլո Օսվալդոն միացել է «Սաուտհեմփթոն»-ին:
Հիմա ակտիվորեն քննարկվում է Էրիկ Լամելայի` «Տոտենհեմ» տեղափոխությունը, այդ իսկ պատճառով Պյանիչին ակումբը չի պատրաստվում բաց թողնել:
«Միրալեմը «Ռոմա»-ի խաղացող է ու մնալու է այս թիմում: Այս ամառ նա չի լքի թիմը, վստահեցնում եմ բոլորին»,- նշել է Միշել Գերբինոն:
23-ամյա բոսնիացին «Ռոմա» է տեղափոխվել 2011 թվականին ու հասցրել է անցկացնել 60 խաղ` դառնալով 7 գոլի հեղինակ:







































