Liverpoolecho-ի տեղեկությունների համաձայն` «Անժի»-ի կիսապաշտպան Վիլիանն այսօր Լոնդոնի «Տոտենհեմ» կտեղափոխվի:
Նշվում է, որ երեկ բրազիլացին հաջողությամբ անցել է բուժզննումն ու անձնական պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Հավելենք, որ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլ»-ը, սակայն ակումբի առաջարկը չի բավարարել ռուսաստանյան թիմի ղեկավարներին:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` «Տոտենհեմ»-ը 35 մլն եվրո կվճարի «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:








































