«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր առաջարկ է պատրաստում «Էվերթոն»-ի խաղացողներ Լեյտոն Բեյնսի ու Մարուան Ֆելաինիի համար, հայտնում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Էվերթոն»-ը արդեն մերժել է «Յունայթեդ»-ի 28 մլն ֆունտ առաջարկը` այն համարելով «վիրավորական ու ծիծաղելի»:
ԱՊԼ-ի առաջին տուրում խաղացողները մասնակցեցին «Նորվիչ»-ի դեմ ամբողջ հանդիպմանը:









































