Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Բունդեսլիգայի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Այնտրախտ»-ի դեմ հանդիպումը:
««Այնտրախտ»-ի ֆուտբոլիստներն ամբողջ ուժով պաշտպանվում էին և հետևողական էին իրենց գործողություններում: Երկրորդ խաղակեսում բազմաթիվ հիանալի պահեր ունեինք` մրցակցի դարպասը գրավելու համար:
Յոնաս Հոֆմանի խաղադաշտ դուրս գալուց հետո խաղը ճիշտ հունով ընթացավ: Գոհ եմ «Բորուսիա»-ի ցուցադրած խաղից»,- ասել է Կլոպը:





































