Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է վնասվածքից: Դորտմունդի ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է մեր հայրենակցի վիճակն ու հաստատել, որ Հենրիխը պատրաստ է մասնակցել պաշտոնական խաղում:
«Հենրիխը կընդգրկվի հայտացուցակում և կմասնակցի «Բորուսիա»-ի առաջիկա հանդիպմանը: Նախորդ օրը թիմի երկու կազմերի մասնակցությամբ 70 րոպե տևողությամբ հանդիպում ենք անցկացրել: Րոպե առ րոպե Հենրիխի խաղում տարբերություն էր նկատվում: Այն բարելավվում էր, իսկ ֆուտբոլիստը վստահ էր զգում էր իրեն:
Հենրիխը հիանալի ֆուտբոլիստ է և տարբերվում է Մարիո Գյոտցեից: Մխիթարյանն այլ տիպի է պատկանում»,- Goal. com-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:





































