«Ֆորմուլա 1»-ի «Մերսեդես» թիմի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը, խոսելով այն մասին, որ հաջորդ տարվանից բոլոր մեքենաների վրա օգտագործվելու են 1.6լ աշխատանքային ծավալով տուրբո շարժիչներ, նշել է, որ իր թիմը ամենաուժեղ բոլիդներից մեկն է ունենալու:
«Այս պահին ես այդ մասին այնքան էլ չեմ մտածում, բայց վստահ եմ, որ «Մերսեդես»-ի շարիժների հարցով պատասխանատուները լավ աշխատանք են տանում:
Վստահ եմ, որ հաջորդ տարի մենք շատ հզոր շարժիչ ենք ունենալու: Բայց առաջիկա մրցաշրջանը բոլորի համար բարդ է լինելու: Նոր կանոնակարգի հաստատման արդյունքում մենք պետք է ավելի շատ վառելիք խնայենք, մեքենաները պետք է ավելի ապահով դառնան. ամեն ինչ կարևոր դեր է խաղալու»,- նշել է բրիտանացի արշավորդը: