Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ալեսանդրո Մատրին առաջիկա օրերին կփոխի ակումբային գրանցումը: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
28-ամյա ֆուտբոլիստը տեղափոխության առաջարկներ է ստացել «Նապոլի»-ից և «Լիվերպուլ»-ից, որոնք պատրաստ են շուրջ 12 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք` Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Մատրին 22 հանդիպում է անցկացրել, 8 գոլի հեղինակ դարձել:









































