Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հայտարարել է, որ մոտ է իտալական «Միլան» տեղափոխությանը:
Ճապոնացի կիսապաշտպանը հերքել է, որ հանուն «Միլան» տեղափոխության համաձայնել է աշխատավարձի նվազեցման:
« «Միլան»-ի հետ բանակցությունները եզրափակիչ փուլում են: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, իբր հանուն «Միլան» տեղափոխության համաձայնել եմ աշխատավարձի նվազեցման, ապա կարող եմ ասել, այն չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է Հոնդան:








































