Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին կարծում է, որ Իսպանիայի հավաքականի համար բարդ կլինի պահպանել աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Դժվար կլինի պահպանել աշխարհի չեմպիոնի կոչումը: Եթե դու չեմպիոն ես, ապա հակառակորդդ քո դեմ հանդիպմանը նախապատրաստվում է այնպես, կարծես դա իր վերջին խաղն է:
Եթե 2014թ. հրավիրվեմ Իսպանիայի հավաքական, ապա հնարավորություն կստանամ դառնալու աշխարհի կրկնակի չեմպիոն»,- հայտարարել է Չավին:






































