Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեդեն»-ի դեմ հանդիպումից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է խաղի արդյունքները:
«Երկրի գավաթի խաղարկության հանդիպումները միշտ իրենց մեջ վտանգ են պարունակում, ինչի մասին վկայում է Բունդեսլիգան ներկայացնող որոշ թիմերի ճակատագիրը: Մենք գոհ ենք, որ հաջորդ փուլ ենք անցել:
Գիտակցում եմ, թե ինչ ակումբում եմ աշխատում: Մարդիկ ակնկալում են, որ «Բավարիա»-ն միշտ պետք է հաղթի: Բայց ես սուպեր մարզիչ չեմ: Ես սովորական մասնագետ եմ: Դեռ 42 տարեկան եմ և ընդամենը 5 տարվա աշխատանքային փորձ ունեմ:
Համաձայնեք, հնարավոր չէ նվաճել ամեն ինչ և միանգամից: Թիմը պետք է զգալիորեն կատարելագործի իր խաղը»,- ասել է Գվարդիոլան:







































