Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն համաձայնության է հասել ակումբի ղեկավարների հետ` նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը կշարունակի ելույթները «արքայական ակումբ»-ում մինչև 2018 թվականը: Նրա տարեկան աշխատավարձը 17 մլն եվրո կկազմի: Պայմանագրի որոշ հարցերի քննարկման ժամանակ փոխզիջումներ են կատարվել:
Հիշեցնենք` ավելի վաղ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահություն էր հայտնում, որ Ռոնալդուն կավարտի կարիերան իսպանական գրանդի կազմում:






































