Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին։
«Առաջին անգամ թիմ եմ գլխավորել 2000-ին, սակայն մինչ այդ օգնական եմ եղել մեծագույն ակումբներում, մեծագույն մարզիչների մոտ։ Աշխատել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ։
30 տարեկանում մարզել եմ Ռոնալդոյին, ոչ թե Քրիշտիանուին, այլ իսկական Ռոնալդոյին` բրազիլացուն: Աշխատել եմ Ռիվալդոյի, Ֆիգուի հետ, մարզել եմ Գվարդիոլային, երբ դեռ բավական երիտասարդ էի»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք` 1997 թվականին Մոուրինյոն աշխատել է «Բարսելոնա»-ում, զբաղեցրել է Բոբի Ռոբսոնի օգնականի պաշտոնը:








































