Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջեյք ԼաՄոտան և պրոդյուսեր Գրեգ Օլիվերը փաստավավերագրական կինոնկար կնկարահանեն` նվիրված բռնցքամարտիկի կյանքին և կարիերային: Նկարահանումներին կմասնակցի նաև Մայք Թայսոնը:
Նշենք, որ Ջեյք ԼաՄոտան առաջին բռնցքամարտիկն է, ով առավելության է հասել Շուգար Ռեյ Ռոբինսոնի նկատմամբ, ինչով էլ փառքի է հասել:
Ներկայումս բռնցքամարտիկը 91 տարեկան է: Նա Բռնցքամարտի փառքի սրահում գրանցված աշխարհի կենդանի չեմպիոններից ամենածերն է:










































