Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլն ուրախ է, որ հնարավորություն ունի աշխատելու Զինեդին Զիդանի` թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականի հետ:
«Զիդանն իմ մանկության և պատանեկության կուռքն է: Նա բազմաթիվ խորհուրդներ է տալիս: Ես մտապահում եմ բոլորը և փորձում կիրառել, սակայն մեկը հատկապես կարևոր է ինձ համար»,- ասել է Օզիլը:
Հիշեցնենք` «արքայական ակումբ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը հայտնել էր, որ Զիդանի ներկայությունը թիմում անգնահատելի է:









































