Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է մնացել «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբի դեմ ընկերական խաղի ժամանակ իր սաների գործողություններից:
Իտալացի մասնագետը հայտնել է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պետք է խաղա այն գծում, որն իրեն հարմար է:
«Ընդհանուր առմամբ, թիմը լավ մարզավիճակում է: Ես գոհ եմ, քանի որ ֆուտբոլիստները փորձում էին լավ խաղ ցուցադրել, իսկ դա ամենակարևորն է: Գոհ եմ Կակայի և Ռոնալդուի ցուցադրած խաղից: Նրանք գոլային պահեր ստեղծեցին: Բավարարված եմ նաև Անխել դի Մարիայի և Կարիմ Բենզեմայի գործողություններով»,- ասել է Անչելոտին:








































